Ալիևը շնորհավորել է Զելենսկուն
Международные новостиԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Ադրբեջանը կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին՝ ազգային տոնի՝ Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական պետության ղեկավարի ուղերձը հրապարակվել է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով, ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ Ադրբեջանը հարգանքով է մոտենում բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք կշարունակենք մարդասիրական օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին։ Մեր ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամությունն ու փոխադարձ համակրանքի զգացումները մեր միջպետական կապերն ու համագործակցությունը որոշող հիմնական գործոններն են»,- ասված է ուղերձում։
Ալիևը գոհունակություն է հայտնել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 30 տարիների ընթացքում, երկու երկրների միջև դինամիկ և հետևողականորեն զարգացող փոխշահավետ համագործակցությունը բարձրացել է ռազմավարական գործընկերության մակարդակի։
«Վստահ եմ, որ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, մեր արդյունավետ համագործակցությունը կշարունակեն ընդլայնվել՝ մեր ժողովուրդների և երկրների շահերին համապատասխան», - գրել է Ալիևը։