ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին լուսանկարահանումը, առաջին թռիչքը, առաջին լողանցը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Զինվորի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1902– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը։
1907- վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։
1931 –ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։
1938 –ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։
1966– ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։
1973-ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։
1993 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։
2005- Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին օտարելու մասին։
2006– վախճանվել է բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։
2011- վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։
2012-Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:
ԱՇԽԱՐՀ
357 -Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։
1227 –վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։
1530– ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Ահեղը։
1580 – իսպանացիները, գրավելով Լիսաբոնը, Պորտուգալիան միացրել են Իսպանիային։
1609 -Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։
1718- ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։
1744 –ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։
1784 -իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով, որը թռել է Հերիոտի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։
1793 - հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։
1810 -անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքի՝ թիթեղյա տուփերում պահածոյացման մեթոդը։
1822- վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։
1867-վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։
1900– վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։
1906- Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։
1908– վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվության երևույթը։
1928– անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։
1833 -Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։
1837 -ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։
1875 -Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա Մանշ նեղուցը։
1929 -Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում։
1938- վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Կուպրինը։
1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։
1944-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։
1960- Հռոմում տեղի է ունեցել Օլիմպիական 17-րդ խաղերի բացումը:
1973 -կատարվել է առաջին լուսանկարահանումը տոմոգրաֆով։
1980 - Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։
1987 -ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում և վարակված արտասահմանցիների արտաքսում երկրից։
1990 - Աբխազիան հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։
1991 - Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։
1993 -հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։
2003– հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։
2012- վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։
2018 -վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։
2021 -Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու):
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում