«Վիվառո». Մի քաղաքացիության պատմություն
ОбществоԶինված ուժերում նորամուծությունների նախագիծը մամուլի մի շարք միջոցների երևակայության նոր բարձունքներ նվաճելու առիթ է տվել։ Օրինակ, որ Վահե և Վիգեն Բադալյանները, որ ՀՀ-ում հայտնի բուքմեյքերական «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են, 2016-ից ընտանիքի մի շարք անդամների հետ նաև Մալթայի քաղաքացիներ են, և դա արել են բանակից խուսափելու համար։
Բացատրությունը, որ նրանք Մալթայի քաղաքացի են դարձել, որպեսզի վիզայի խնդիր չունենան և 168 երկիր կարողանան ազատ մուտք գործել, չի բավարարել, և մամուլը եզրակացրել է, որ հիմնական խնդիրը ընտանիքի տղաներին բանակից ազատելն է:
Նախ, երկքաղաքացի լինելը չի ազատում ՀՀ նկատմամբ ունեցած պարտականություններից։
Երկրորդ, այդպես էլ գաղտնիք է մնում, թե քանի զինապարտ ունի նշյալ ընտանիքը, որ զարտուղի ճանապարհներ է որոնում նրանց ազատելու համար. եթե փաստը նշված չէ, ապա արդյո՞ք ենթադրությունը մերկապարանոց չի հնչում։
Երրորդ, «Վիվառոն» հայաստանյան ծագման բացառիկ ընկերություններից է, որ լայն գործունեություն է ծավալում ամբողջ աշխարհում, և արդյո՞ք տրամաբանական չէ, որ սեփականատերերը պետք է ձգտեին բացել աշխարհի դռները իրենց դիմաց։ Արդյո՞ք մեզ միայն «քյասիբ» տեղական հայրենասերներ են պետք, թե միջազգային տարբեր մակարդակներում նման լուրջ խաղացողներ։
Եվ հետո, այդ նույն տրամաբանությամբ, Հայաստանում լծակների տիրապետող անձանց համար այդ ե՞րբ է խնդիր եղել երեխաներին բանակից ազատելը, որ պետք է հասնեին Մալթա` անձնագիր հանելու։
Բիզնեսը իր կանոններն ունի։ Երբ արդյունքում նաև քո բյուջեն հսկայական մուտքեր է ունենում` պետք չի անհարկի ջուր պղտորել։ Որովհետև այս երկիրը նաև գործարարներինն է, ոչ թե միայն «թալանվածներինն» ու «հպարտներինը»։
Արթուր Բարսեղյան