ԵԱՏՄ վարչապետները հավանություն են տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծմանը
ЭкономикаԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) վարչապետներն ուրբաթ Չոլպոն Աթայում (Ղրղզստան) հավանություն են տվել Եվրասիական վերաապահովագրական ընկերության (ԵՎԸ) ստեղծման մասին հայտարարությանը, գրում է kommersant.ru-ն։
Այն կսկսի գործել 2023 թվականին՝ 2 միլիարդ դոլար ապահովագրական պոտենցիալ հզորությամբ: Ակնկալվում է, որ ԵՎԸ-ի ի հայտ գալը կօգնի «հնգյակի» ներսում փոխադարձ առևտրի ծավալն ավելացնել ավելի քան 6 միլիարդ դոլարով:
Պարբերականը մանրամասնում է, որ խոսքը միջազգային կազմակերպության մասին է, որը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի, «բիզնես և քաղաքական ռիսկերից կվերաապահովագրի արտահանման վարկերն ու ներդրումները ԵԱՏՄ երկրներում և երրորդ երկրներում»։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ընդգծելով, որ ԵՎԸ-ն բաց է «նոր միջազգային գործընկերների միանալու համար», հավելել է, որ կազմակերպությունը կխթանի ներդրումային համագործակցության զարգացումը և արտահանման վարկեր կտրամադրի, «նախատեսվում է նաև թողարկել սեփական արժեթղթեր և ֆինանսավորել նախագծեր»։
ԵՎԸ-ի կապիտալը կձևավորվի «հնգյակի» երկրների գույքային ներդրումների հաշվին. Կազմակերպության կանոնադրության նախագիծը, ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կոմերսանտը», ենթադրում է, որ ներդրումների մեծ մասը գալու է պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանից (45%) և Բելառուսից (30%): ԵԱՏՄ մնացած անդամները կկազմեն մուծումների մեկ քառորդը՝ Ղազախստանի մասնակցությունը կկազմի 20%, Հայաստանինը՝ 3%, Ղրղզստանինը՝ 2%։