Ոսկին էժանանում է
ЭкономикаՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Երկուշաբթի ոսկու արժեքը նկատելիորեն իջնում է, քանի որ մինչ այդ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Ջերոմ Փաուելը հաստատել էր մոնետար քաղաքականության խստացման գործընթացը շարունակելու մտադրությունը, վկայում են աճուրդների տվյալները, տեղեկացնում է «Պրայմը»։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գնը Նյու Յորքի Comex բորսայում նվազում է 15,5 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1,734,4 դոլար։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսը էժանանում է 2,1 տոկոսով՝ մեկ ունցիան 18,352 դոլար։
ԱՄՆ-ում հուլիսի արդյունքներով տարեկան գնաճը դանդաղել է 8,5 տոկոսով՝ մեկ ամիս առաջվա 9,1 տոկոսի փոխարեն, բայց շարունակում է մնալ նկատելիորեն ավելի բարձր տարեկան 2 տոկոս թիրախային մակարդակից։ Երկրի ՀՆԱ-ն նվազման միտում ունի երկրորդ եռամսյակն անընդմեջ՝ տարեկան հաշվարկով 0,6 տոկոս (եթե ՀՆԱ-ն չորս եռամսյակ անընդմեջ ավելանար նույն տեմպերով) երկրորդ եւ 1,6 տոկոս՝ առաջին եռամսյակում։