Որդու զոհվելուց 1,5 տարի անց էլ մահացավ մայրը
ОбществоՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Ռոբերտ Մնացականյանը Կրասնոդար քաղաքում էր ծնվել, բայց 10 տարեկանից տեղափոխվում է տատիկի մոտ՝ Արցախ, Ստեփանակերտ։ Մայրը՝ տիկին Էլմիրան, մեծ հասակում էր ունեցել որդուն, միայնակ էր մեծացրել՝ աչքի լույսի պես։ Ռոբերտն էլ իր հերթին 15 տարեկանից աշխատում էր, օգնում մորը:
2016 թ. հունվարի 25-ին զորակոչվում է ՊԲ, ծառայում Կենտրոնական Պաշտպանական Շրջանում (ЦОР)։ Մասնակցում է Ապրիլյան Քառօրյա պատերազմին։
Մինչ այս վերջին պատերազմը Ռոբերտի մոր մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել։ Նա գիշեր-ցերեկ աշխատում էր բուժման ծախսերը հոգալու համար…
Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան հայրենիքը նրա կարիքն ուներ, ու հիվանդ մորը թողնելով անկողնում պառկած, նա կամավորագրվում ու մեկնում է առաջնագիծ։
Մասնակցում Վարանդայում (Ֆիզուլիում) Հադրութում, Մարտունիում ընթացող թեժ մարտերին։
Ավաղ Ռոբերտն այդպես էլ առաջնագծից տուն չվերադարձավ։ Նա զոհվեց Մարտունիում, նոյեմբերի 9-ի վերջին ժամերին՝ հրադադարի ստորագրումից ժամեր անց…
Էս աշխարհում Ռոբերտն իր մորն ուներ, մայրն՝ իրեն ու վերջ: Որդու զոհվելուց 1,5 տարի անց էլ մահացավ մայրը…
Այսօր Ռոբերտի ծննդյան օրն է։ Նա կդառնար 26 տարեկան։
Էս տղեն մարմնացումն է արցախցու էն հավաքական կերպարի, որին մենք սովոր ենք տեսնել. ունենալով կռվից խուսափելու ծանրակշիռ պատճառ, նա չօգտվեց դրանից, թողեց հիվանդ մորն ու առաջին իսկ օրվանից մեկնեց հայրենի հողը պաշտպանելու, ու մնաց այնտեղ մինչև պատերազմի վերջին օրը, ու հայրենի հողը պաշտպանելով էլ անմահացավ, որովհետև իրեն մանկուց այդպես էին դաստիարակել։
Երկնային ծնունդդ շնորհավոր, Ռոբերտ ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ, քաջ տղա։