Ամեն տարի Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ այցելում է շուրջ 100 հազար զբոսաշրջիկ, այդ թվում՝ թուրքեր․ տնօրեն
КультураԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել հայության ուշադրության կենտրոնում։ Մեծ եղեռնի ամենամեծ վավերատուն են այցելում ոչ միայն հայեր, այլև զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից՝ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած 20-րդ դարասկզբի ողբերգությանը, որն իրականացրել են թուրքերը՝ Օսմանյան կայսրության տարիներին։
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված ներկայիս գործընթացը, այդ շրջանակում Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների պարբերական բանակցությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու այդ պահանջի առնչությամբ ՀՀ իշխանությունների վերապահումները, հանրության շրջանում որոշակի մտավախություն են ստեղծել, թե պետությունն առհասարակ մոռացության է տալիս դարավոր ցավն ու այդ ցավի վրա «խաղաղության դարաշրջան է» կառուցում։
Հարցին, ի՞նչ միտում է նկատվում նախընթաց տարում, հայտնի գործընթացից ի վեր, արդյո՞ք մեծացել կամ նվազել է հատկապես թուրք զբոսաշրջիկների հետաքրքրությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ի հանդեպ, հաստատության տնօրեն Հարություն Մարությանը ԼՈՒՐԵՐ․com-ն ասաց հետևյալը․
«Հնարավոր չէ, հստակ վիճակագրություն նշել, թե քաղաքական այս կամ այն գործընթացի արդյունքում ինչպիսի հոսք է արձանագրվում։ Ամեն դեպքում, Թանգարան շարունակում են այցելել նաև թուրք զբոսաշրջիկներ։ Ամենաթարմ դեպքը օրերս էր, երբ ՆՓԱԿ-ում «Կոմիտաս» բեմադրած Պոլսի թատերախմբի ու երգչախմբի անդամներն այցելեցին մեզ»։
Մարությանը նշեց, որ ամեն տարի, որպես կանոն, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» է այցելում շուրջ 100 հազար զբոսաշրջիկ․
«Այցելուների մեջ կան Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Եվրոպայից, տարբեր երկրներից ժամանած քաղաքացիներ։ Այս պահին չեմ կարող ասել, թե այցելու զբոսաշրջիկներից կոնկրետ ո՞ր երկրի կամ երկրների ներկայացուցիչներ են շատ»,-նշեց մեր զրուցակիցը։
Մարությանը խոստացավ առավել մանրամասն վիճակագրություն ներկայացնել առաջիկա օրերին, երբ ամփոփվեն ընթացիկ հաշվետվությունները։
Արա Ալոյան