Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել են քույր ու եղբոր դիերը
ОбществоԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի բնակարաններից մեկից տհաճ հոտ է զգացվում, բնակիչներն էլ մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Տեղում փականագործների օգնությաամբ բացելով դուռը՝ պատշգամբի հատակին և լոգասենյակի հատակին հայտնաբերվել են դիեր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները քույր ու եղբայր են՝ 57-ամյա Աշոտ Վարդանյանն ու 53-ամյա Աշխեն Վարդանյանը։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառյայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Միշա Խաչատրյանը։