«Արթուր Դավթյանը թող քրգործ հարուցի պետական դավաճանների, այդ թվում՝ Փաշինյանի նկատմամբ, ոչ թե սահմանադրական առաջարկ անի»
ИнтервьюԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։ Որպես պատժողական քաղաքականության հիմնավորում՝ նշվում է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները։ Որքանո՞վ է սա ողջամիտ, և ինչպիսի՞ն է մասնագիտական հանրույթի կարծիքն այս առնչությամբ։
Նախ, տարօրինակ է, որ Արթուր Դավթյանը հայտնում է մի մոտեցում, որը պարզագույն առումով հակասում է Հայաստանի՝ այս պահին ստանձնած միջազգային պարտավորություններին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, չբացառելով, որ Հայաստանը կարող է հրաժարվել միջազգային որոշակի պարտավորություններից։
«Բայց պնդել, որ մահապատժի արգելքը բացարձակ չէ՝ ըստ մեր միջազգային պարտավորությունների, և սկզբունքորեն հնարավոր ունենալ մահապատիժ մեր ներկայիս պարտավորությունների պարագայում, դա պարզապես կոպիտ սխալ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով, Արթուր Դավթյանը շատ լավ պատկերացնում է այդ ամենը և այլ խնդիր է լուծում, այդ թվում, իր հետագա աշխատանքային գործունեության հետ կապված։
«Սա «ինքնափիառման» բնույթ կրող առաջարկ է։ Շատ կուզեի օրենսդրի գործառույթ իրականացնելու փոխարեն գլխավոր դատախազը զբաղվեր իր բուն գործառույթներով և պետական դավաճանություն ակնհայտորեն թույլ տված անձանց նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հարուցեր քրեական հետապնդում։ Դա է նրա գործը, այլ ոչ թե սահմանադրական առաջարկ կատարելը»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։
Նրա համոզմամբ, գլխավոր դատախազը պետական դավաճանության դեմ պայքարելու շատ լավ տարբերակ ունի, բայց չի իրականացնում հայտնի պատճառներով։ Մյուս կողմից, ըստ իրավապաշտպանի, Արթուր Դավթյանին մնացել է ընդամենը երկու շաբաթ, որպեսզի նա լքի իր կողմից սիրված գլխավոր դատախազի աթոռը։
Արա Ալոյան