Կա 47 զոհ. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Международные новостиԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
ՌԴ զինվորականները խափանել են Կիևի՝ դեսանտ իջեցնելու և Զապորոժիեի ԱԷԿ-ը գրավելու նոր փորձը, սպանվել է 47 զինյալ, այդ թվում՝ 10 օտարերկրյա վարձկան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Չնայած Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների առկայությանը` Կիևի ռեժիմը հերթական անգամ ԱԷԿ-ը գրավելու փորձ է ձեռնարկել։ Սեպտեմբերի 2-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 23։00-ին, նավակների և մոտորանավակների երկու խմբեր (ընդհանուր թիվը` 42 միավոր) ավելի քան 250 դեսանտով, որոնց թվում եղել են հատուկ գործողությունների ուժեր և օտարերկրյա վարձկաններ, փորձել են Էներգոդարի և Դնեպրոպրուդնոյեի շրջանում Կախովսկայա ջրամբարի ափ մտնել», — ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։