Գերմանիան պատրաստ է դադարեցնել ռուսական գազի մատակարարումները. Շոլց
ЭкономикаՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գերմանիան և Եվրոպան պատրաստ են ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը եվրոպական երկրներ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեջբերում է Bloomberg-ը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի հյուսիսային ափին արդեն տեղադրվել են հեղուկ գազի ներկրման տերմինալներ։ Բացի այդ, ինչպես նշել է նա, երկիրն ամբողջությամբ «խնայում է գազը»։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան պատրաստվել է այն բանին, որ Ռուսաստանի Դաշնությունը «մեծ մասամբ կդադարեցնի մատակարարումները»՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ երկիրը խնայել է գազը, կրկին օգտագործում է ածուխով աշխատող էլեկտրակայանների արտադրական հզորությունները, իսկ հաջորդ տարվա սկզբին անհրաժեշտության դեպքում կկարողանա օգտագործել հարավգերմանական մնացած ատոմակայանները։