First Solar-ը պատրաստվում է արևային բումի ցիկլին
ОбществоElitetrader.ru-ն գրում է, որ First Solar արևային ընկերությունը որպես իր արդյունաբերության առաջատարներից մեկը, ակնկալում է լինել ԱՄՆ-ի կանաչ էներգիայի խթանման նոր փաթեթի ամենամեծ շահառուն: Այդ նպատակով ընկերությունն արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկում։ First Solar-ը ԱՄՆ-ում արևային էլեկտրակայանների սարքավորումների և ծառայությունների հիմնական մատակարարն է: Ընկերությունը շահութաբեր է և ունի մոտ 2 միլիարդ դոլար պահուստային գումար, որը First Solar-ն օգտագործում է արտադրական հզորությունները մեծացնելու համար։
Ընկերությունը ներկայումս կառուցում է երկու գործարան, որոնք զգալիորեն կմեծացնեն արևային մարտկոցների արտադրությունը։ Այժմ շուկայում իրավիճակը բարենպաստ է, պանելների պահանջարկը և գները աճում են, բայց դա կարող է լինել միայն երկարատև դրական միտումի սկիզբը: Վերջերս ԱՄՆ-ի կառավարությունն ընդունել է վերականգնվող էներգիայի խթանման փաթեթ, և արևային էներգիան սուբսիդավորման հիմնական ոլորտներից մեկն է: Այսպիսով, խրախուսական ծրագիրը նախատեսում է 37 միլիարդ դոլարի հարկային արտոնություններ էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության համար: Այդ գումարի մի մասը գրեթե անկասկած կուղղվի First Solar-ին: Նոր արտադրական օբյեկտները Հնդկաստանում և ԱՄՆ-ում հնարավորություն կտան First Solar-ին բավարարել շուկաներում աճող պահանջարկը: Միաժամանակ, ընկերության հաշվարկներով, արտադրանքի մատակարարման արժեքը կկազմի ընդամենը 0,04-0,05 դոլար մեկ վտ հզորության համար։ Դա արևային մարտկոցի արժեքի ընդամենը 20-25%-ն է, որը First Solar-ին կապահովի մրցակցային առավելություն ներմուծվող մարտկոցների նկատմամբ։ Մինչև 2022 թվականի վերջը First Solar-ը կապիտալ ծախսերի և հզորությունների ընդլայնման վրա կծախսի 850-ից մինչև 1,1 միլիարդ դոլար:
Այսպիսով, ընկերությունը պատրաստվում է կանաչ էներգիայի պահանջարկի հավանական աճին: Միջնաժամկետ հեռանկարում, First Solar-ը մինչև 2024 թվականը ունի 44 ԳՎտ-ից ավելի պատվերների բավարարման հնարավորություն:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը