Էրդողանը կրկին կառաջարկի Պուտինին հանդիպել Զելենսկու հետ․ լրատվամիջոցներ
Международные новостиՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սամարղանդում կայանալիք հանդիպման ժամանակ կրկին մտադիր է առաջարկել կազմակերպել ՌԴ առաջնորդի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է Hurriyet պարբերականը։
«Պուտինի և Էրդողանի հանդիպման կարևորագույն թեման լինելու է իրավիճակն Ուկրաինայում։ Էրդողանն իր ռուս պաշտոնակցին կփոխանցի ուղերձ, որ Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը միջնորդական նախաձեռնությունների միջոցով պատերազմը դադարեցնելու և կայուն հրադադարի հասնելու համար։ Նախագահ Էրդողանը, ով կկրկնի Պուտինին Թուրքիայում առաջնորդների հանդիպման վերաբերյալ իր առաջարկը, շեշտը դնելու է դիվանագիտական լուծման վրա։ Սպասվում է, որ առաջնորդների հանդիպման օրակարգում կլինի նաև Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության հարցը», - գրում է թերթը։
Հաղորդվում է նաև, կայանալիք հանդիպման կարևորագույն կետերից մեկն է լինելու «հացահատիկային միջանցքի» գործարկումը։
«Պուտինի այն հայտարարությունից հետո, որ «ցավոք, հացահատիկը գնում է հարուստ երկրներ», Էրդողանը կխնդրի, որ ռուսական ապրանքները միջանցքով ուղարկվեն Թուրքիայի կողմից համակարգվող նավերով», - նշել է պարբերականը։