«Հավանական է, որ Բաքվում, ոգևորված լինելով Ուկրաինայում ռուսական կողմի խնդիրներով, որոշեն կրկին դիմել ռազմական արկածախնդրության»
ИнтервьюՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կիսանախազգուշական-կիսասպառնալից հայտարարություն է արել, ըստ որի՝ Ադրբեջանի բանակին հորդորել է պատրաստ լինել՝ յուրաքանչյուր պահի հակառակորդի «սադրանքը» կանխելու։
Ներհայաստանյան քննարկումներում կրկին ակտուալ է դարձել այն մտավախությունը, թե թշնամին կարող է ինքը նոր սադրանք իրականացնել, այդ թվում նաև՝ Սյունիքի հատվածում։
Մեր այն հարցին, թե որքանո՞վ է դա հավանական, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց․
«Կարծում եմ, որ կա շոշափելի հավանականություն, որ Ադրբեջանում՝ ոգևորված լինելով Ուկրաինայում ռուսական կողմի խնդիրներով, որոշեն կրկին դիմել ռազմական արկածախնդրության»։
Նրա խոսքով, այդ վտանգի մասին ինքը բարձրաձայնել է դեռևս անցյալ տարվա մարտից, երբ սկսվեց լարվել իրավիճակը Ուկրաինայում։
«Այս տարվա փետրվարի 24-ից այդ վտանգը դարձավ առավել քան շոշափելի»,-նկատեց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտի 4-ին Կարեն Վրթանեսյանը գրել էր հետևյալը․
«Ուկրաինայում ակնհայտորեն ինչ-որ բան է եփվում։ Դատելով որոշ թույլ ազդանշաններից՝ «խոհանոցում» թուրք «խոհարարներն» էլ են շատ ակտիվ։ Եւ իրենց եփած «ճաշը», իսկ ավելի ճիշտ՝ «բոռշը», հավանական է, տեսնենք Դոնբասում։ Մեր համար սա կարևոր է, քանզի եթե այդ սցենարով զարգանան իրադարձությունները, ապա ռուսների գլուխը շատ խառն է լինելու։ Ու չի բացառվում, որ բոլոր ճակատներով ռուսներին զբաղեցնելու համար թուրքերը որոշեն մի «պիկնիկ» էլ այստեղ կազմակերպել»։