Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված Լավրենտ Նատոյանը 18 տարեկան էր, ամռանն էր զորակոչվել բանակ
ОбществоՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված 18-ամյա Լավրենտ Նատոյանը Երեւան քաղաքից էր, նա ամռանն էր զորակոչվել բանակ։
Լավրենտը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության բաժնում։
«Լավրենտի Նատոյանը մեկ տարի սովորելուց հետո՝ այս ամռանը զորակոչվել էր բանակ։ Նա Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր մեկ եղբայր ունի»,– NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին ՀՊՄՀ–ի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Լավրենտ Նատոյանը «Բերդ» պարային անսամբլի սաներից էր։
«Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց: Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա»,– գրել են անսամբլի ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։