Գորիսի քաղաքապետը թշնամու կողմից հարձակման ենթարկված ամենաթեժ կետում է
ОбществоՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Հրապարակի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիս համայնի համայնքապետ Առուշ Առուշանյանը թշնամու հարձակումից անմիջապես հետո՝ գիշերը 02.00-ի կողմերը, ջոկատ է հավաքել ու բարձրացել Իշխանասար՝ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բարձունք։ Մինչ այս պահնն էլ Գորիսի քաղաքապետն՝ իր ջոկատով, գտնվում է այդ բարձունքի տարածքում։
Իշխանասարը ամենաթեժ կետերից մեկն է եղել գիշերվա բախումների եւ, մեր տեղեկություններով, այստեղ բազմաթիվ վիրավորներ են եղել։ Զոհերի մարմինները գիշերը իջեցվել են Գորիս, վիրավորներին տեղավորել են քաղաքային հիվանդանոցում, իսկ առավել ծանր վիրավորում ունեցողներին տեղափոխել են Երևան։
Գորիսի համայնքապետարանից տեղեկացրին, որ Իշխանասարում կապի միջոցներ չկան և կապը պահում են ժամանակ առ ժամանակ կապի հասանելիության տիրույթում գտնվող ջոկատի անդամների միջոցով։
Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ թշնամու հերտանու ձայնն է լսվում, սակայն այս պահին դեռևս համեմատաբար հանգիստ է վիճակը քաղաքում։
Հավելենք, որ տեղի բնակիչները փորձել են խմբեր կազմել, սակայն մոբիլիզացիայի հրամանի բացակայության պայմաններում մարդիկ սպասողական վիճակի մեջ են։