Ереван, 18.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Մահաբեր սարքերի՝ քաղաքացիականից ռազմական ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անօդաչու թռչող սարքը՝ «դրոնը», շարժական սարք է, որը ծրագրավորված է ինչ-որ գործողություն կատարելու համար։ Ամենից հաճախ այդ անվան տակ ընկած է մահաբեր սարք, որը կա՛մ նախապես է ծրագրավորված, կա՛մ էլ ղեկավարվում է մարդու (օպերատորի) կողմից հեռակառավարման միջոցով: 21-րդ դարի սկզբից ի վեր դրոնները արագորեն ներխուժել են քաղաքացիական կյանք և նույնիսկ մարդու կենցաղ: Բայց անօդաչու սարքերի պատմությունը սկսվել է որպես զուտ ռազմական միջոց: Ֆորմալ առումով անօդաչու սարքերի պատմությունը սկսվել է 1782 թվականին, երբ եղբայրներ Էթյեն և Ժոզեֆ Մոնգոլֆիերները օդ բարձրացրին ծխով լցված օդապարիկ, որի տրամագիծը 3,5 մետր էր, իսկ ամբողջ սարքի քաշը՝ 154 կիլոգրամ։

Այդ օդապարիկը մոտ 10 րոպե մնաց օդում, բարձրացավ գրեթե 300 մետր և թռավ մեկ կիլոմետրից ավելի։ Սկիզբը դրվեց, և եղբայրները մտածեցին նախագծի կատարելագործման մասին։ Երկրորդ արձակումն ավելի տպավորիչ էր. օդապարիկին ամրացված էր զամբյուղ, որի մեջ այդ դրոնի առաջին ուղևորներն էին՝ խոյը, բադը ու աքլորը։ Այդ թռիչքը տևել է 8 րոպե՝ մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա։ Օդապարիկները, որոնք հետագայում կոչվեցին դիրիժաբլներ, մեծ դեր խաղացին ավիացիայի պատմության մեջ, սակայն դրանք անօդաչու թռչող սարքերն էին, որոնք իսկական հայտնագործություն դարձան ռազմական գործում։ Անօդաչու թռչող սարքերի ռազմական պատմության սկիզբը կարելի է համարել 1848-1849 թվականների իտալական հեղափոխությունը, երբ ավստրիական զորքերը օդապարիկներից իրականացրեցին ապստամբ Վենետիկի Հանրապետության ռմբակոծումը, քանի որ տեղանքային պայմանները թույլ չէին տալիս հրետանու արդյունավետ աշխատանք: Բանակի հրամանատարությունը ռումբերով լցված երկու օդապարիկ արձակեց ապստամբ քաղաքի վրա։

Դրանք հագեցած են եղել զինամթերքի ավտոմատ նետման մեխանիզմներով։ Եվ չնայած ռմբակոծությունը մեծ հաջողություն չի ունեցել, վենետիկցիները խուճապի մեջ են հայտնվել: Եվ 1849 թվականի հուլիսի 12-ը մտավ մարտական անօդաչու թռչող սարքերի պատմության մեջ: 19-րդ դարի վերջում հայտնագործություններ եղան էլեկտրաէներգիայի և ռադիոհաճախականությունների ոլորտում։ Հայտնի ֆիզիկոս, ինժեներ և գյուտարար Նիկոլա Տեսլան 1898 թվականին ցուցադրել է առաջին ռադիոկառավարվող նավը լճի վրա՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում (Նյու Յորք, ԱՄՆ): Չնայած նման հաջող փորձերին, երկրորդ մարտական ռադիոկառավարվող անօդաչու թռչող սարքը նավ չէր, այլ ռազմական ինքնաթիռ։ Ամերիկացի Չարլզ Քեթերինգը «թռչող ռումբ» էր ստեղծել։ Գյուտարարի մտահղացմամբ պայթուցիկով լցված ինքնաթիռը կառավարում էր ոչ թե օդաչուն, այլ ժամացույցը։ Ծրագրված պահին նա քարի պես ընկնում է թշնամու գլխին։ Այդ գաղափարը աջակցություն գտավ ԱՄՆ կառավարությունում։ Նախագիծը ստացավ ֆինանսավորում, սակայն մի քանի անհաջող «ռմբակոծություններ» հանգեցրին նրան, որ «անօդաչու ռումբի» արտադրությունը դադարեցվեց դեռ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց առաջ։ 1933 թվականը բեկումնային տարի է եղել ռադիոկառավարվող անօդաչու սարքերի համար:

Բրիտանացի ինժեներներն են ստեղծել այն առաջին անօդաչու թռչող սարքը, որը հեռակառավարվում էր և բազմակի օգտագործման էր: Այդ DH.82B Queen Bee մոդելները հաջողությամբ են ծառայել բանակին 1934-1943 թվականներին` որպես թիրախ–ինքնաթիռներ: Դրանց օգնությամբ վարժեցվել են ապագա ասեր ու հակաօդային գնդացրորդներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի հետ բանակի կարիքների համար անօդաչու թռչող սարքեր սկսել են արտադրվել մեծ քանակությամբ։ Երեք հիմնական պատերազմող կողմերը (ԽՍՀՄ, ԱՄՆ և Գերմանիա) բազմիցս են վերադարձել անօդաչու սարքերի օգնությանը՝ զգալով նրանց ակնհայտ առավելությունը կառավարվող մեքենաների նկատմամբ: 1939 թվականին ԱՄՆ-ը զանգվածային (ավելի քան 14 հազար օրինակ) թողարկել է Target տիպի ռադիո ինքնաթիռի QQ-2 մոդելը, Գերմանիան նախագծել և օգտագործել է Henschel Hs 293 և Fritz X ռադիոկառավարվող ռումբերը և V-1 և V-2 հրթիռները, ԽՍՀՄ-ը 1941 թվականին օգտագործել է TB-3 ծանր անօդաչու ռմբակոծիչը կամուրջները ոչնչացնելու համար:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը դարձել է անվիճելի առաջատարը անօդաչու թռչող սարքերի մշակման և օգտագործման ոլորտում։ Այսպիսով, անօդաչու թռչող սարքերը երկար տարիներ ծառայում են ամերիկյան բանակին կառավարվող սարքերի հետ հավասար: Քաղաքացիական անօդաչու թռչող սարքերի զարգացման պատմությունը սկսվել է, հավանաբար, 21-րդ դարի սկզբից, երբ լայնորեն կիրառվել են FPV համակարգերից և կվադրոկոպտերներից տեսանկարահանումների համար։ Այդ տեսակի անօդաչու թռչող սարքերի հանրաճանաչությունը ստիպել է շատ երկրների կառավարություններին մտածել դրանց օգտագործման օրենսդրական կարգավորման մասին։ Արդեն արդիական է անօդաչու թռչող սարքերով բեռներ առաքելու պրակտիկան, հեռու տարածքներում տարբեր տեղեկություններ հավաքելը, լուսանկարահանումը և այլն: Անօդաչու սարքերի հնարավորությունները դեռ ուսումնասիրվում են, և այդ սարքերը անընդհատ կատարելագործվում են։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак КарапетянЕвропейский курс Армении между обещаниями и обязательствамиПри поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарииIDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян