Շվեյցարիան կոչ է արել բոլոր նոր շենքերը համալրել արևային մարտկոցներով
ОбществоRia.ru-ն գրում է, որ Շվեյցարիայի շրջակա միջավայրի, հողօգտագործման և էներգիայի հանձնաժողովի սենատորներն առաջարկել են 2024 թվականից երկրում կառուցված բոլոր շենքերը համալրել արևային մարտկոցներով էլեկտրաէներգիայի պակասը փոխհատուցելու համար: Այդ մասին գրված է խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«2024 թվականի հունվարի 1-ից բոլոր նոր շենքերը պետք է հագեցած լինեն արևային կայանքներով: Այդ պահանջը չի տարածվում մինչև այս ամսաթիվը ներկայացված շինթույլտվության հայտերի վրա: Բացի այդ, կանտոնները պետք է կարողանան որոշակի պայմաններով բացառություններ տրամադրել», - նշվում է փաստաթղթում:
Սենատորները կարծում են, որ այս կերպ հնարավոր կլինի զգալիորեն մեծացնել արևային էներգիայի արտադրությունը առանց լանդշաֆտի լրացուցիչ միջամտության։
«Հաշվի առնելով այն լուրջ հետևանքները, որոնք կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի սակավության կամ անգամ հոսանքազրկման առաջացնում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների հետագա աճի հրատապ անհրաժեշտություն, հատկապես ձմռան ամիսներին», - ասել են նրանք:
Այս առաջարկները հետագայում կքննարկվեն Սենատի կողմից 2022 թվականի աշնանային նստաշրջանում, ասվում է հայտարարության մեջ։
Էլեկտրաէներգիայի գինը 2023 թվականին շվեյցարական տնային տնտեսությունների համար կբարձրանա 30 տոկոսով։
Էլեկտրաէներգիայի պակասի վտանգը համարվում է ամենաբարձրներից մեկը Շվեյցարիայում։
Ավելի վաղ Շվեյցարիայի էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի ղեկավար Վերներ Լուգինբյուլը կոչ էր արել քաղաքացիներին մոմեր և վառելափայտ մթերել գալիք ձմռանը հոսանքի հնարավոր անջատումների պատճառով։
Շվեյցարիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ առաջին անգամ կարող են սահմանափակումներ մտցնել էներգիայի սպառման վրա՝ էլեկտրաէներգիայի կամ գազի պակասի դեպքում։
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացման Եվրոպայում և ԱՄՆ-ում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորության և արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք` 87-57, (010) 44-00-55
էլ. փոստ` Info@solaron.am