Ռուսաստանի և նրա մի շարք գործընկերների հարաբերությունները չի կարելի դաշինքներ համարել․ Սպիտակ տուն
Международные новостиՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի եւ նրա մի շարք գործընկերների, այդ թվում՝ Հնդկաստանի, հարաբերությունները չի կարելի դաշինքներ համարել, ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Լրագրողը խնդրել է նրան մեկնաբանել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի խոսքերն այն մասին, թե այժմ «պատերազմի դարաշրջան չէ», որը նա հնչեցրել է Ուզբեկստանում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Լրագրողը հարցրել է նաեւ, թե արդյոք այս հայտարարությունը վկայում է Ռուսաստանի կողմից ստեղծված միությունների թուլացման մասին։
Քիրբիի խոսքով, նման կապերը չի կարելի անվանել «դաշինքներ», քանի որ բառն այս համատեքստում օգտագործելը կնշանակի «շրջանակներից դուրս գալ»: «Սրանք դաշինքներ չեն»,- հավելել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ՇՀԿ գագաթաժողովում «կարեկցող շատ ականջներ չկային»։ Նրա կարծիքով, Հնդկաստանի եւ Չինաստանի հայտարարությունները ցուցանիշ էին։
Քիրբին ասել է, որ ռուսական իշխանությունները «միայն էլ ավելի են մեկուսանում» միջազգային հանրությունից: «Մենք կարծում ենք, որ այժմ Ռուսաստանի հետ սովորական բիզնես վարելու ժամանակը չէ»,- հավելել է նա։
Ավելի վաղ Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր նաեւ, որ Հնդկաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն բարելավվել եւ օգուտ բերել ողջ աշխարհին։