Ցեղասպանությունը վերապրածի մասին «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
КультураՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:
Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։
«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Eurimages-ին, Հայաստանի Ազգային կինոկենտրոնին, Լիտվայի կինոկենտրոնի, Arte/ZDF-ին, ինչպես նաև բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին և հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ոչ միայն հանգամանքները, այլև ապրելու համար պայքարելու մեծ կամքն են Արշալույս Մարտիկյանին (Ավրորա Մարտիկանյան) 1915 թվականին փրկել Հայոց ցեղասպանությունից, հնարավորություն տվել հաստատվել օտար երկրում և առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր փորձությունները:
«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ավրորայի մասին՝ լսարանին հորդորելով չհանձնվել ոչ մի պարագայում և փորձել ճիշտ կողմնորոշվել անգամ ամենադաժան իրավիճակներում:
Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում՝ Անսի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում, ցուցադրվել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվել է 2022-ի հուլիսի 10-17-ը և արժանացել է արծաթե ծիրանի: