Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցման է անցել սահմանամերձ բնակավայրերի 12 դպրոց
ОбществоՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Գեղարքունիքի մարզում, պայմանավորված սեպտեմբերյան ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակով, հեռավար կրթության են անցել սահմանամերձ բնակավայրերի 12 հանրակրթական դպրոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, այդ դպրոցները գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այն բնակավայրերում, որոնք ադրբեջանական սեպտեմբերյան վերջին ագրեսիայի արդյունքում հայտնվել են թշնամական թիրախի ներքո, եւ, ելնելով անվտանգության ապահովման նկատառումներից, որոշվել է անցնել կրթության կազմակերպման հեռավար ձեւին։ Գեղարքունիքի մարզի մնացած կրթական հաստատությունները գործում են առկա ուսուցմամբ, այդ թվում՝ Վարդենիս համայնքի մնացած դպրոցներում, որոնք չեն համարվել անվտանգության տեսանկյունից խոցելի համարվող կառույցներ։
«Հեռավար ուսուցման անցած աշակերտների ընդհանուր թիվը հասնում է 1245-ի։ Պետք է շեշտեմ, որ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի արդյունքում ուղիղ մեկ շաբաթ կրթություն ստանալու իրավունքից զրկվել են Վարդենիս համայնքի 36 հանրակրթական հաստատությունների 7072 աշակերտներ։ 500 նախադպրոցական տարիքի երեխաներ էլ զրկվել են մանկապարտեզներ հաճախելու իրավունքից։ Անշուշտ, հեռավար ուսուցումն էլ առաջացնում է իր դժվարությունները՝ կապված տեխնիկական հնարավորությունների հետ։ Այդ խնդիրը կարգավորելու համար մենք աշխատում ենք տարբեր կառույցների հետ եւ անում հնարավորը, որպեսզի ոչ մի երեխա դուրս չմնա հեռավար կրթություն ստանալու հնարավորությունից »,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։