Զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր դիմել, պատերազմից հետո կապի դուրս չի եկել
ОбществоՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմական գործողությունների օրերին 168.am-ն անդրադարձել էր սահմռկեցուցիչ դեպքին, երբ Վարդենիսի բնակիչներից մեկն ինքնասպանություն էր գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է:
Սակայն հոր ինքնասպանությունից հետո հերքվել էր որդու զոհվելու լուրը:
«Երեխան անհասանելի էր եղել. հայրը մտածել է, թե զոհվել է, ինքնասպանություն է գործել՝ իրեն կախել է: Հետո երեխան զանգել է տուն, ասել է՝ ողջ և առողջ վիճակում եմ: Երեխան չգիտի, որ հայրը նման բան է արել. նա ծառայության մեջ է»,- այդ ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:
Այսօր, սակայն, համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ զինծառայողը վերջին զանգից հետո ցայսօր կապի դուրս չի եկել:
«Այդ ժամանակ, որ հայրն իրեն կախել էր, ցերեկվա ժամը 3-4-ի ժամանակահատվածում էր, բայց 5-7-ի սահմաններում տղան զանգել է տուն, ասել է՝ ինձ հետ ամեն ինչ նորմալ է: Այդ զանգից երկու օր հետո էլ է դուրս եկել կապի, ու դրանից հետո կապի դուրս չի եկել:
Այս պահին ոչ ոք տեղեկություն չունի տղայից»,- ասաց Ահարոն Խաչատրյանը: