Ոչ մեկ չի կռվելու. ռուս երիտասարդը կրակ է բացել զինկոմիսարիատում և ծանր վիրավորել պետին
Международные новостиՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ՌԴ Իրկուտսկի մարզի Ուստ-Իլիմսկում ռուս երիտասարդը կրակ է բացել զինկոմիսարիատում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ 25-ամյա Ռուսլան Զենինը ներխուժել է հաստատություն և ասել. «ոչ մեկ չի կռվելու», ապա կրակահերթ բացել:
Միջադեպի հետևանքով վիրավորվել է զինկոմիսարիատի պետ Ալեքսանդր Ելիսեևը, ով այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար:
Նախնական տեղեկություններով, Զենինն այսօր պետք է զորակոչվեր: