Ինչպե՞ս հեռացնել Փաշինյանին․ Դեղատոմս Ավետիք Չալաբյանից
АналитикаՆիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու առավել խելամիտ ճանապարհը նրան Ազգային ժողովում անվստահություն հայտնելն է։
Օրերս «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գորշիչ Ավետիք Չալաբյանն է այս մասին նշել՝ հավելելով, թե դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ ներկայիս խմբակցության մոտ 20 պատգամավոր անջատվեն նրանից, առանձին պատգամավորական խումբ ստեղծեն, և բանակցությունների մեջ մտնեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ՝ նոր վարչապետի թեկնածություն համաձայնեցնելու։
Հասարակական-քաղաքական գործչի գնահատմամբ, դա կարող է լինել քաղաքական հեղինակություն վայելող ցանկացած կոմպրոմիսային անձ, որն ընդունելի կլինի հիմնական քաղաքական ուժերի համար, և որի շուրջը կձևավորվի ներկայացուցչական հակաճգնաժամային կառավարություն՝ արտաքին ագրեսիային դիմագրավելու և երկիրը Փաշինյանի ստեղծած անվտանգային աղետից հանելու մանդատով։
«Իրական խնդիրը այստեղ ոչ այնքան նոր վարչապետի անձն է (նրա շուրջ կարելի է ձևավորել ժամանակավոր համաձայնություն), որքան այն 20 պատգամավորները, որոնք պատրաստ կլինեն դեմ գնալ Փաշինյանին, հաղթահարել իրենց վախերը, և պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար»,- նշում է Չալաբյանը։
Նա, թերևս, նշում է, ամենահեշտ և օրինական եղանակը՝ ինչպես ազատվել Հայաստանի և Արցախի վրա բեռ դարձած վարչախմբի պարագլխից։ Խնդիրը, սակայն, անգամ բարոյական հարթության մեջ լուծելի չէ։ ՔՊ պատգամավորների առյուծի բաժինը երբեք էլ աչքի չի ընկել սկզբունքայնությամբ կամ հավատարմությամբ, և հաճույքով կթռչի Նիկոլ Փաշինյանի կողքից՝ չվախենալով նույնիսկ կոմպրոմատների հսկա քանակությունից, որ վարչապմբի առաջնորդը հավաքել է կուսակիցների դեմ։
Քսան կամ ավելի պատգամավորներին կարելի է քաշել ընդդիմության կողմը միայն այն դեպքում, երբ նրանք հստակ երաշխիքներ ունենան կամ էլ քաղաքական իրավիճակի սրումից գլխի ընկնեն, որ թռչելու ժամանակն է։ Մինչ այդ բոլոր պատգամավորներն էլ հլու-հնազանդ ծառայելու են ապիկար և դավաճանական իշխանությանը։
Արամ Բարսեղյան