Առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք. Իրանի ԱԳ նախարար
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսության բացումն իրականացվել է երկրի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում՝ Հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհի ամրապնդման, երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման համար:
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այս քայլն արվել է երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով:
«Այս որոշման շնորհիվ առաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնման ու խորացման ականատեսը կլինենք»,- հավելել է նախարարը: