Առեղծվածային դեպք՝ Երևանում. պայթյուն՝ Երևանյան լճի հարևանությամբ գտնվող հյուրատանը, կան վիրավորներ
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 2/8 հասցեում գործող «» հյուրատանը պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել հյուրատան աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած Երևանի գնդի պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները, նրանց մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պայթյունի հետևանքով հյուրատունը կրել է խոշոր չափի նյութական վնաս, կոտրվել են ապակիները, դռները։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ անգամ բետոնե ծածկի պանելային հատվածներից է որոշ մասերից պոկվել։ Հյուրատան կրել է մի քանի միլիոնի վնաս։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների, ինչպես նար պայթյունի հետևանքով դիմացի մայթում կայանված ու վնասված Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։