Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական-Ոսկեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ոսկեվազ գյուղի համայնքապետարանի մոտակայքում բախվել են «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 4 ուղևոր և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։