Մեկնարկվել է «Երևան օփեն» շախմատի 4-րդ միջազգային փառատոնը
ОбществоՓառատոնին մասնակցում էին 15 երկրից ավելի քան 292 շախմատիստներ, որոնցից 55-ը միջազգային կարգի վարպետ էին, 22-ը` գրոսմայստեր։ Շախմատի միջազգային մրցաշարին մասնակցում էին Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հունաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից, Լիտվայից, Ռուսաստանից, Սինգապուրից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացյալ նահանգներից, Նոր Զերլանդիայից և Բելգիայից։ Հանդիսավոր բացմանը ներկա գտնվեցին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար՝ Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ՝ Տիգրան Ավինյանը ։
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կարևոր է հասկանալ շախմատի իմաստը, էությունը և ողջ փիլիսոփայությունը։
«Սա խաղ է, որտեղ մտքի ուժը պետք է գերակայի բազկի ուժին», -ավելացրեց նա։
«Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով» - ասաց ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ լինելով շախմատային երկիր՝ Հայաստանը պետք է այսպիսի մրցաշարեր կազմակերպի, որ պատանիները, երիտասարդները, անգամ գրոսմայստերները շատ խաղալու հնարավորություն ունենան: Մեկ բան է գնալ երկրից դուրս խաղալ, մեկ այլ բան է տանը խաղալ՝ սեփական պատերի ներքո:
Այսպիսով՝ մրցանակային ֆոնդը կազմում էր 14 միլիոն դրամ։ Պետք է պարգևատրվեին 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։ Ա խմբի հաղթողը կստանար 2.600.000 ՀՀ դրամ, 50-ից բարձր տարիքի շախմատիստները, ովքեր կգրանցեն լավագույն արդյունքները մրցանակներ նույնպես կստանան։
ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողուհի՝ Լիանա Փանոսյան