Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի միջնորդական ջանքերը. Զախարովա
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես ԵՄ-ի փորձ՝ դուրս մղելու Մոսկվայի միջնորդական ջանքերն ու միջամտելու հարաբերությունների կարգավորմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով ՀՀ ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ուղարկելուն։
«Մենք տեսնում ենք ԵՄ-ի հերթական փորձերը ցանկացած ձևով մխրճվել Հայսատանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, նվազեցնել մեր երկրի ջանքերը: Իհարկե, գործը սուվերեն պետություններին է, սակայն ութ տարի նրանք չկարղացան, խոսքը Բեռլինի և Փարիզի մասին է, կանխել Ուկրաինայում իրավիճակը այսպիսի թեժ կետի վերածելը: Ութ տարի նրանք կրում էին «միջնորդների» հպարտ անունը։ ԵՄ-ն իր վրա էր վերցրել «միջնորդի» դերը մայդանի ժամանակ, և ինչո՞վ դա ավարտվեց: Ընդ որում՝ Բրյուսելում նախընտրում են չմտածել տարածաշրջանային կայունության համար այդ քայլի հետևանքների մասին։ Պատմությունից մենք գիտենք, որ ԵՄ առաքելությունը ռեալ կարգավորման չի բերել»- ասել է Զախարովան։