«Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի լինի առանց Ռուսաստանի». «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
argumenti.ru–ն իր «Քաղաքագետ Օրդուխանյան. «Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի լինի առանց Ռուսաստանի»» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը կարծում է, որ միայն ՀԱՊԿ ուժերը կարող են զսպել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ «Հայաստանում դեռևս հաստատում չկա, թե ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Փաշինյանի շրջապատից տեղեկություններ կան, որ դրանք դեռ շրջանակային համաձայնագրեր են։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ հետևյալը. այդ երբվանի՞ց է Թուրքիան դարձել վերակացու Հայաստանում։
Եթե պայմանագիրը կնքի Փաշինյանը, որը հիմա բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, և եթե հաշվի չառնի աշխարհառազմավարական իրավիճակը և Ռուսաստանի վարած քաղաքականությունը, ապա ստորագրված ցանկացած պայմանագիր Հայաստանում ոչինչ չի արժենա»,– ասել է նա։ «Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը առանձին չի դիտարկվում, դա Մերձավոր Արևելքի ընդհանուր աշխարհառազմավարական իրավիճակի մի մասն է։ Այն պետք է հաշվի առնի Չինաստանից մատակարարման շղթաները, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շահերը երկրների քաղաքականության համատեքստում։
Եթե որևէ ռազմավարական համաձայնագիր ստորագրվի առանց Ռուսաստանին հաշվի առնելու, ապա Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Սա հենց այն իրավիճակն է, որը կախված չէ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Չմոռանանք, որ խաղաղապահ զորախումբ է գտնվում Լեռնային Ղարաբաղում, և միայն այդ կերպ կարելի է խաղաղություն ապահովել տարածաշրջանում»,– կարծիք է հայտնել Օրդուխանյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում