Freedom House-ի զեկույցում Թուրքիան անազատ երկրների շարքում է
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Միջազգային իրավապաշտպան «Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը, համաձայն որի Թուրքիան դասվել է անազատ երկրների շարքում, փոխանցում է Ermenihaber-ը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցն ընդգրկում է 2021-ի հունիսի 1-ից 2022-ի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը։
Դրանում դիտարկվել են 70 երկրներ։ Նշվել է, որ այս տարի համացանցը եղել է ազատ 17 երկրում, մասնակի ազատ՝ 32 երկրում և չի եղել ազատ 21 երկրում։ Թուրքիան նախորդ տարվա համեմատ հետադիմել է 2 միավորով՝ 100-ից հավաքելով միայն 32-ը։
Զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նաև նշվել է․
«Նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) 2002 թվականից իշխանության ղեկին է և սկզբում որոշ ազատականացման ռեֆորմներ իրականացնելուց հետո գնալով արհամարհել է քաղաքական իրավունքները և մարդու իրավունքները։
ԱԶԿ-ի կառավարությունը 2016-ի հեղաշրջման փորձից հետո զգալի և լայնամասշտաբ ճնշում է գործադրել ընդդիմադիրների վրա։ 2017-ին ընդունված սահմանադրական փոփոխություններով իշխանությունը կենտրոնացվել է նախագահի ձեռքում։
Մինչ Էրդողանը շարունակում է օգտագործել հսկայական իշխանություն, ընդդիմության հաղթանակը 2019 թվականի ՏԻՄ ընտրություններում և COVID-19 համաճարակի ազդեցությունն այս պահին թույլ տնտեսության վրա կառավարությանը նոր պատճառներ տվեցին՝ ճնշելու ընդդիմությունը և սահմանափակելու հանրային դիսկուրսը: