Արման Վարդանյանի հրավերով՝ Հայաստանում է «МНИИПУ» ինտելեկտուալ խաղերի կենտրոնի տնօրեն Ա. Գ. Սավոյսկին
Культура2022 թվականի հոկտեմբերի 12-ին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հրավերով «МНИИПУ» ինտելեկտուալ խաղերի կենտրոնի տնօրեն Ա. Գ. Սավոյսկին մասնաճյուղի ղեկավարության և ուսանողների համար անցկացրել է «БРИКС»-ի երկրների ինտելեկտուալ սպորտային խաղի «Фатум» շնորհանդեսը։
Այս խաղը մշակվել է «МНИИПУ»-ի հիման վրա՝ որպես ինտելեկտուալ զարգացման և անձնական աճի գործիք մտածողության սոցիալական ուղղվածության մոդել ունեցող լիդերների համար, որոնք պատասխանատու են արդյունավետ թիմ կառուցելու և թիմի ներսում ամուր հարաբերությունների հաստատման համար:
«Фатум» խաղի մշակումը Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ և ինտելեկտուալ խաղերի «БРИКС» միջազգային ֆեդերացիայի հետ համագործակցությունը հանդիսացան Արման Վարդանյանի և Ալեքսանդր Սավոյսկու հանդիպման հիմնական թեման։