Էրդողանը հայտնել է Պուտինի և Զելենսկու հետ կայանալիք հեռախոսազրույցների մասին. Hurriyet
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ապագայում հեռախոսազրույցներ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, գրում է Hurriyet-ը։
Նրա խոսքով՝ Պուտինը դարձել է «շատ ավելի մեղմ և բաց բանակցությունների համար» Կիևի իշխանությունների հետ։ Նա նշել է, որ դա կարելի է գնահատել «հեռախոսային դիվանագիտության» ընթացքում՝ երկու նախագահներին լսելուց հետո։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ հոկտեմբերի 20-ին իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցի ժամանակ ինքը զգացել է, որ Զելենսկին նույնպես նպատակ չունի արգելափակել բանակցությունները, և ինքը «կողմ է դրան»։
Թուրք առաջնորդը պատասխանել է նաև լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ստացել է «հստակ պատասխան ռուսական կողմից» «հացահատիկի գործարքի» երկարաձգման մասին։ Էրդողանը նշել է, որ խոչընդոտներ չի տեսնում։ Նրա խոսքով, այս նախաձեռնության շրջանակներում համաշխարհային շուկաներ է մատակարարվել 8 մլն տոննա հացահատիկ և այլ պարենային ապրանքներ՝ եգիպտացորեն, ցորեն, արևածաղկի ձեթ և այլն։ Էրդողանն ասել է, որ «հացահատիկի գործարքի» շնորհիվ ուկրաինական նավահանգիստներից առաքումների 62%-ը բաժին է ընկել Եվրոպային, 19,5%-ը՝ Ասիայի, 13%-ը՝ Աֆրիկայի և 5,3%-ը՝ Մերձավոր Արևելքի երկրներին։