ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Միայնակ առաջին թռիչքը, վթար կայարանում, պայթյուն գործարանում․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Կակազողների համաշխարհային օր, Ավստրալիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալ յան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1844 –ծնվել է մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:
1927 –ծնվել է կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:
1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:
1935-վախճանվել է Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):
1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մտել է թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:
1975– վախճանվել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող մի շարք հոդվածների հեղինակ, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբինը:
2001- «Արարատցեմենտ» գործարանի մրցույթի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:
2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է Ռուսաստանի հրապարակը:
2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
2013- վախճանվել է դերասան Երվանդ Ենգիբարյանը:
2015- դատարանը աննախադեպ որոշում է կայացրել. Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը՝ անբուժելի հիվանդության պատճառով:
2020- Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը:
2021-«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:
ԱՇԽԱՐՀ
1618 -Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան ազատամտության համար:
1725-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:
1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:
1811 –ծնվել է հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:
1842 – զարդագործ Գուստավ Ֆաբերժեն Սանկտ Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:
1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբել յան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:
1878- Անգլիայում առաջին անգամ անցկացվել է ռեգբիի խաղ արհետական լուսավորվածության պայմաններում:
1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան: – վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:
1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը, չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:
1906– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը՝ Պոլ Սեզանը:
1909 -ֆրանսուհի Էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով. դա համարվում է աշխարհում կնոջ կողմից իրականացրած առաջին միայնակ թռիչքը:
1919 –ծնվել է անգլիացի կին գրող, բանաստեղծ Դորիս Լեսինգը:
1919 -Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած ՀարավԱրևմտյան սպիտակգվարդիական բանակին:
1926 –ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:
1938 -ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:
1943 –ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:
1975– «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:
1978- տեղի է ունեցել Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:
1980 -Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված՝ Գալիլեյին դատապարտող վճիռը:
1982 -ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:
2001-վախճանվել է խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:
2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:
2021 -Ռուսաստանի Ռյազան քաղաքի «Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում