ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Հայտնաբերվել է նեյլոնը, առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր՝ Ծառ տնկելու օր, Թուրքմենստան՝ Անկախության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1881 – ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայանը։
1914 –ծնվել է հայազգի ռուս գրող Գեորգի Խոլոպովը։
1938– վախճանվել է տնտեսագետ, պետական գործիչ Արտաշես Խալաթովը:
1969- վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։
1975- վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։
1995- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։
1999 – Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն. զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է։
2005-Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը և դրանով իսկ «ոչ» ասել ռեժիմին»:
2006- Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալ յանի:
2009- Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» քանդակը։
2013-Կոմպոզիտորների համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանն ընտրվել է կոմպոզիտորների միության նախագահ:
2020- 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՀ իշխանությունները մարտադաշտում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի փոխարեն ՊԲ հրամանատար են նշանակել Միքայել Արզումանյանին: Ադրբեջանական բանակը խոշոր հարձակում է սկսել Լաչինի ուղղությամբ:
ԱՇԽԱՐՀ
1439 -վախճանվել է Ավստրիայի հերցոգ, չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։
1505 –վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը։
1553 -Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։
1605-վախճանվել է մողուլների ղեկավար Աքբար Մեծը։
1644 -Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։
1645 -ինֆանտ Թեոդոզյու դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի գահաժառանգի տիտղոսը՝ դառնալով այդ տիտղոսի առաջին կրողը։
1728– ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն:
1759 -ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։
1782 – ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին:
1811 -ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։
1873 -ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենը արտոնագրել է փշալարը։
1901 -Փարիզում կողոպտիչները, թալանելով խանութը, աշխարհում առաջին անգամ թաքնվել են՝ օգտագործելով ավտոմեքենա։
1904– բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը:
1938– ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին:
1855 –ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։
1858 –ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։
1932 –ծնվել է ամերիկացի գրող և բանաստեղծուհի Սիլվիա Փլաթը։
1959 -«Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։
1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։
1962 -Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է, այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։
1971 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։
1982 - Չինաստանը հայտարարել է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։
1984– գործարկվել է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը:
1991– Թուրքմենստանը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից:
2007 -Սանկտ Պետերբուրգում սկսվել է ռուսական Վիքիպեդիայի առաջին Վիքի-համաժողովը։
2017 -Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։
2019-Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողությամբ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում