Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Պապին
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Հռոմի Սրբազան քահանայապետ, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակից:
Նամակում, մասնավորապես, ասված է․ «Որպես Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, հպարտության զգացում վերապրեցի օրերս Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում մատուցված «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագի առիթով, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Չդադարող պատերազմների, պատուհասող աղետների, շարունակվող բռնությունների ու ողբերգությունների պայմաններում, երբ աշխարհում հանդուրժողականության ու խաղաղության կարիք կա, Սուրբ Աթոռից շարունակաբար հնչող խաղաղության ուղերձներն առավել քան արդիական են:
Դրանք շատ սրտամոտ են մեզ՝ հայերիս ու Հայաստանին, քանի որ մենք դեռևս ապրում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ու ցավի, տարածաշրջանային լարվածության ու հնարավոր մարտահրավերների պայմաններում։ Մենք հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Ձերդ Սրբությունից ու Սուրբ Աթոռից...
Ինձ համար չափազանց հիշարժան են այցելություները Վատիկան և հանդիպումները Ձերդ Սրբության հետ: Մշտապես պատրաստ եմ ուժերիս ներածին չափով նպաստել մեր կապերի ամրապնդմանը և երկկողմ օրակարգը շարունակաբար հարստացնելուն»: