Ծուռ գծեր միայն նկարներում չէ, կանքում էլ կան
КультураԵս կնակարեմ սպիտակի վրա, իմ հորինած գույներով, ծուռումուռ գծերը չուղղելով ու թերություններով լի,- գրել է նկարչուհին։
Տեղի ունեցավ Գայանե Մամրեյանի անհատական ցուցահանդեսը։ Ցուցադրվեցին երտասարդ նկարչուհու աբստրակտ գործերը, որոնցից մի քանիսը ուղեկցված էր ժամանակակից հայ արձակագրների ստեղծագործություններով։ Աշխատանքներում ընդգրկված են արտահայտություններ, որոնք էլ Գայանեին ոգեշնչել են և տվել ստեղծագործելու մտքեր։
Ցուցահանդեսը կրում էր «Մտքերով » խորագիրը։ Ներկայացված էին 2020-2022 թթ․-ի աշխատանքները։ Արձակ գործերի հեղինակներից, որոնցից ոգեշնչվել էր Գայանեն, նույնպես ներկա էին, Գայանեի գործընկերուհին՝ Ստելլա Ուլիխանյանը պատմեց, որ նա վաղուց գիտեր, որ նկարչուհին ստեղծագործում է, բայց որ այսքան խորը կարող է հաղորդել զգացածը, դա չգիտեր, ասում է, որ նկարների մեջ նրան գրավում են մանուշակագույն և կապույտ գույները, որոնք գերակշիռ մաս են կազմում, ինչ էլ իր մեջ արթնացնում է կարոտ․ «Չգիտեմ արժի այդքան խորը լինել, թե ոչ» ,-ավելացրեց գործընկերուհին։
Գայանեն կրթությամբ նկարչուհի չէ, սովորել է Բրյուսովի անվան պետական համալսարանի Միջմշակութային բաժնում, Գերմաներեն, Երկրագիտություն։
«Նկարել եմ մանկուց, միշտ չեմ պատկերացրել, որ գնամ մի տեղ, ինձ ասեն այս գույնը ընտրի, այս գիծը քաշի, սա ճիշտ է մյուսը՝ սխալ, արվեստի մեջ կարծում եմ սահմանափակումներ չպետք է լինեն, պետք է ամեն բան առանց կանոնների լինի»
«Նկարին նայելիս մարդ պետք է զգա՝ ինչպես են գույները իր հետ խոսում»
Սկզբում Գայանեն նկարել է ինքն իր համար, առաջին ցուցահանդեսը եղել է 2018թ․-ին, երբ որ ուսանողուհի էր, Գայանեն պատմում է, որ ընկերները նկարերը թաքուն ցույց են տվել դասախոսին, ու նրա համար կազմակրպել են ցուցահանդես, որը բավականին մեծ ճանաչում է գտել։
Ամեն անգամ նկարչուհու ոգեշնչման աղբյուրները տարբեր են, այս ցուցահանդեսին պատվրաստվելը, ոգեշնչել է նրան արձակներ կարդալուց։ Ոգեշնչվում է ֆիլմերից, մտքերից, գրքերից , երգերից, խոսքերից, բառերից․« Մարդիկ խոսում են, իսկ ես մտքումս գծեր եմ տանում»,- ասում է նա։ Նկարչուհին դեռ փնտրում է իր ոճը, դրա համար տարբեր ոճի նկարներ ունի։
Սկզբում ոչ մեկի ցույց չէր տալիս նկարները, միչև չվերջացներ, վերջացնելուց հետո էլ դեռ կամուկացով մայրիկն էր տեսնում , հիմա էլ ամուսնու դատին է հանձնում առաջինը։
Ստեղծագործելու ամենհարմար միջավայրը նկարչուհու համար կեսգիշերն անցն է, երբ մենակ է գինու, երաժշտության և իր մտքերի հետ։
« Մեկ-մեկ վախում եմ, գու՞ցե պետք չէր այսպես մտածել, գո՞ւցե պետք էր մի բան իմանալ, բայց չեմ կարծում ուսումս կշարունակեմ այս ուղղությամբ, ես ամեն օր ինքնակրթվում եմ»
Գայանեն հիմա ապրում է Գերմանիայում և ասում է, որ դա էլ մի դժվարություն է իր համար, քանի որ նրա հոգին ու սիրտն այստեղ է, իսկ նա ֆիզիկապես Գերմանիայում, բայց մի կողմից էլ անկեղծանում է , որ դա էլ է օգնում ստեղծագործել։
Նոր ցուցահանդեսի մասին դեռ մտքեր չկան, քան որ ամեն օր մի բան փոփոխվում է նկարչուհու մտքերում ։
40-ից ավել կտավներ ունի , առաջին աշխատանքը եղել է դասընկերոջ արվեստանոցում, ով նկարիչ էր․ «Մտա արվեստանոց, խնդրեցի մի քանի թիփեր, և դասընկերս ասաց, որ չի օգնելու ինձ, ուղղակի տեխնիկական մի քանի բան ասաց, շատ հասարակ բաներ էին ՝ ծաղիկներ, բայց միչև հիմա մայրս պահում է այդ նկարը, այդ ժանանակ սովորում էի իններորդ դասարանում»,-պատմեց Գայանեն։
Երիտասարդ նկարչուհու ամենասիրված նկարները, դրանք մեծ մատեր ունեցող մարդկանց նկարներին են, որնց մեջ նա ներկայացրել է մարդկանց ուժը ձեռքերի մեջ․
« Մարդիկ կան՝ կյանքում չեն գտնում իրենց տեղը և ձեռքերը այնքան փնտրտուքների մեջ են մնիչև գտնում են, նրանք անընդհատ խենթությունների մեջ են»,- խոսքը եզրափակեց նկարչուհին։
Նրա աշխատանքներում գերկվիռ մաս էին կազմում Անգելինա Անտարյանի ստեղծագործություններից հաստվածներ։
Մարինե Դվոյան