Հայաստանում մեկ շաբաթում Covid-19-ի հետևանքով մահացել է 3 մարդ
ОбществоՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 2301 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 142 դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 3 դեպք:
Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 278: Ներկայում բուժում է ստանում 373 քաղաքացի:
Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 228 հազար 468 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 242 դեպք:
Առողջացածների ընդհանուր թիվն է 434 հազար 288, մահացածներինը՝ 8 հազար 709: