ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Ռուսները գրավել են Բայազետը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պանամա՝ Անկախության օր, Դոմինիկա՝ Անկախության օր, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներ՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Հաղթանակի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը:
1901- հայդուկները հասել են Առաքելոց վանք, նրանց են միացել նաև երկու տասնյակ զինված գյուղացիներ, և միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են եղել վանքի ամրացման աշխատանքներին:
1921- Երևանում բացվել է բժշկական դպրոց, որը 1922 թվականին վերածվել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, որի առաջին դեկանն է դարձել Սպանդարատ Կամսարականը։
1972 - Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։
1976– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
1978 –ծնվել է հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը։
1980- վախճանվել է հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։
1997– վախճանվել է նշանավոր պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը։
2007- վախճանվել է ռադիոֆիզիկոս, հասարակական և պետական գործիչ Ռաֆայել Ղազարյանը։ -վախճանվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։
2010- վերաբացվել է Գարեգին Նժդեհի՝ այսպես կոչված «Վստրեչի» ուղետար կամուրջը։
2015-Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 8 և վիրավորվել 43 ՀՀ քաղաքացի:
ԱՇԽԱՐՀ
39 –ծնվել է հռոմեացի պոետ Մարկուս Աննեուս Լուկանոսը։
361 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդիոս 2-րդը։
1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսել է Դոմինիկա կղզին։
1500 –ծնվել է իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինին։
1793 - մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Օլիմպիա դե Գուժը։
1888- Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ կատարվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շախերիզադե» սիմֆոնիկ սյուիտը։
1897 - Բեռլինում Դավիթ Շվարցի ստեղծած ամբողջամետաղական «Մետալբալլոն» դիրիժաբլի թռիչքը ավարտվել է նրա ջախջախմամբ շարժիչի խափանման պատճառով։
1901 –ծնվել է ֆրանսիացի գրող և արվեստաբան Անդրե Մալրոն։
1905 - վերականգնվել է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը։
1906– Բեռլինում Միջազգային ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով «SOS» հաղորդագրությունը ընդունվել է որպես օգնության միասնական ազդանշան։
1907 - Ֆրանսիայում թռիչք է իրականացրել աշխարհում առաջին ուղղաթիռը։
1918 - Լեհաստանը հռչակել է իր անկախությունը Ռուսաստանից։
1940- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավել են Սուդա Բեյը։
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացրել են պայթյուններ, ավերվել են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։
1944-ճապոնացիները ԱՄՆ-ի վրա գրոհի ժամանակ առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աէրոստատներ։
1954– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսը։
1969- ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստացել է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։
1978– Դոմինիկան անկախացել է Միացյալ Թագավորությունից։
2010 - վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Վիկտոր Չերնոմիրդինը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում