Ереван, 19.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


«Ձախողումներ ձախողումների հետևից, բացթողումներ բացթողումների հետևից». «Փաստ»

Интервью

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից երկու տարի անց թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատներում ունենք ձախողումներ ձախողումների հետևից, բացթողումներ բացթողումների հետևից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը:

Անդրադառնալով տարածքային կորուստներին՝ քաղաքագետը նախ հիշեցրեց, որ 2020 թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը և մինչ օրս գտնվում են այնտեղ. «Բացի այդ, 2021-ի մայիսի 12-ին ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի որոշ հատվածներ, և մինչ օրս գտնվում են այնտեղ: Երրորդ՝ 2022-ի մարտի 24-ին, կրկին կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը, ըստ որի՝ հակամարտող կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, օկուպացրել են ԱՀ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը ու մինչև օրս գտնվում են այնտեղ»:

Քաղաքագետը հավելեց, որ, բացի նշվածներից, Ադրբեջանը, կրկին խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը, շարունակում է ապօրինաբար պահել հայ գերիներին, պատանդներին, պահվող այլ անձանց: Դիվանագիտական ճակատում ձախողումներին անդրադառնալով՝ Ստեփան ՀասանՋալալյանն ընդգծեց. «ՀՀ իշխանություններն այդ առումով հայկական շահերը չսպասարկող քաղաքականություն են վարում: 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո ես երբևէ չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ իր ունեցած հանդիպումների ժամանակ շատ ուղիղ խոսի այն մասին, որ ադրբեջանա- արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, որ այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված ազգերի ինքնորոշման, ուժի կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա:

Սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո հրապարակված փաստաթղթերում և հայտարարություններում որևէ խոսք չկա Արցախի կարգավիճակի, արցախահայության ինքնորոշման իրավունքի փաստի մասին: Հակառակը՝ խոսվում է Արցախի կարգավիճակը նվազեցնելու կամ արցախահայության զուտ իրավունքների ու ազատությունների մասին: Անգամ բրյուսել յան հերթական հանդիպումներից մեկին հաջորդած հայտարարության մեջ արցախահայության մասին խոսվում էր «Ղարաբաղի էթնիկ համայնք» ձևակերպմամբ: Վերջին թարմ օրինակը Սոչիի հայտարարությունն էր, որում Արցախը որպես «տեղակայման գոտի» էր ներկայացվել: Արցախի մասին, մեծ հաշվով, որևէ խոսք չկա: Ընդհանուր առմամբ, ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ դիվանագիտական ճակատում ադրբեջանա-արցախյան հակամարտության առումով միայն ձախողումներ ու հետընթաց են աձանագրվել»:

Անդրադառնալով հանդիպումների ինտենսիվ բնույթին՝ նա շեշտեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փաստացի չգործելու պայմաններում համանախագահող երեք երկրներն էլ սկսել են առանձին-առանձին ակտիվություն ցուցաբերել: «Հիմնական պատճառն այն է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ կոնֆլիկտը կարգավորվի իր իսկ առաջնորդությամբ: Բայց երեքն էլ կոնֆլիկտի կարգավորման մեջ իրենց ազգային ու պետական շահերն են տեսնում, ինչը բնական է. յուրաքանչյուր պետություն պետք է հետապնդի իր ազգային ու պետական շահերը և դրանք սպասարկելու քայլեր ձեռնարկի: Այստեղ գլխավոր հարցն այն է, թե մենք ինչ ենք անում, որ սպասարկվեն մեր ազգային ու պետական շահերը, երբ խիստ անհրաժեշտ է արցախա-ադրբեջանական հակամարտության հայանպաստ կարգավորումը»,-ասաց մեր զրուցակիցը:

Շեշտելով, որ հանդիպումների ընթացքում ուրվագծվեցին երկու՝ ռուսական և վաշինգտոնյան տարբերակները, մեր զրուցակիցը նշեց. «Ի սկզբանե եղել է ռուսական տարբերակը:2020 թ. նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահը ծավալուն հարցազրույց տվեց՝ ընդգծելով, որ «Արցախի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել, մենք պայմանավորվել ենք պահպանել ներկայիս ստատուս քվոն, իսկ թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում»: Կոնֆլիկտի վերջնական կարգավորումը, փաստորեն, ռուսական տարբերակով թողնվում է ապագային: Հիմա, ինչ վերաբերում է վաշինգտոնյան կամ ամերիկյան տարբերակին. հոկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ, «այո, Ադրբեջանը հանրապետություն է, բայց Ղարաբաղն ինքնավար մարզ էր, ու այդպես պետք է շարունակվի»: ԱՄՆ-ն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության կարգավիճակով: Ես պատահական չմեջբերեցի Ֆրենք Փալոնին: 25 տարի առաջ՝ 1997-ին, նա ասել էր, որ պետք է երաշխավորվի Արցախի հայերի ինքնավարությունն ու ինքնորոշման իրավունքը, այլապես, եթե հարցը լուծվի Ադրբեջանի առաջ քաշած պայմաններով, Արցախի ժողովուրդը կհայտնվի ցեղասպանության, բռնագաղթի ու ջարդի առջև, Արցախն իրապես անկախ է ու չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության տակ»:

Քաղաքագետն ընդգծեց, որ Փալոնն ԱՄՆ դիրքորոշումն է հայտնում: Նրա կարծիքով, ՀՀ վարչակազմի վարած քաղաքականությունն է հանգեցրել դիրքորոշման նման արմատական փոփոխության: «Ինչ վերաբերում է այս հարցում ԱՄՆ և ՌԴ մրցակցությանը, նշեմ, որ ՌԴ-ն, ամեն դեպքում, չի ցանկանում իր ազդեցությունը կորցնել Հարավային Կովկասում: Ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտը մի հնարավորություն է, որով ՌԴ-ն ազդեցություն ունի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի վրա: Հետաձգում առաջարկելով՝ շահագրգիռ է պահպանել իր ազդեցությոնը գոնե այս լծակի միջոցով: ԱՄՆ-ն էլ փորձում է ինչ-որ ձևով կոնֆլիկտը լուծել, և էական չէ, թե այն ում օգտի կլուծվի: ԱՄՆ-ի վերջնանպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս թողնելն է»,հավելեց մեր զրուցակիցը:

Անդրառնալով Ալիևի՝ օրերս արված մի շարք հայտարարություններին, որին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առաձնացրեց. «Ընդհանուր առմամբ, Ալիևի ամբողջ ելույթը հոխորտանք էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հասցեին: Ալիևը հայտարարեց, թե «Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել պատերազմի արդյունքների հետ, Հայաստանը լիովին չի կատարում 2020թ. նոյեմբերի 9-ի պարտավորությունները, ԶՈւ-երին դուրս չի բերել Արցախից, չի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում» և այլն: Ակնհայտ է, որ այս հայտարարություններով Ալիևը զգուշանում է. նա շատ լավ գիտի, որ հայ ժողովուրդը, այդ թվում՝ արցախահայությունը, երբեք չի համակերպվելու իրերի ստեղծված դրության հետ:

ՀՀ-ի ԶՈւ-երի վերաբերյալ հայտարարությունն ուղիղ մանիպուլ յացիա է, ՀՀ-ն Արցախում ԶՈւ չունի: Իսկ ԱՀ-ն, որպես դե ֆակտո պետություն, միջազգային ակտերով իրավունք ունի ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք նպատակահարմար է համարում իր անվտանգությունն ապահովելու տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի կոնվենցիայի մասին է: Այնտեղ 3-րդ հոդվածում ամրագրված է, որ պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, և անգամ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը»:

Քաղաքագետը շեշտեց, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» իրենց տրամադրելու մասին հայտարարությունը ևս մանիպուլ յացիա է, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ բառ չկա «Զանգեզուրի միջանցք» հասկացության մասին: Մատնանշելով Ալիևի այլ կեղծ ու սուտ հայտարարությունների մասին՝ նա հավելեց. «Ասում է, որ եթե հայերը հույսը դրել են որևէ մեկի վրա, նորից ողբերգության են հանգելու. սա ուղիղ ու բաց տեքստով սպառնալիք է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հասցեին: Իսկ այն հայտարարությունը, թե «Հաաստանի որոշ օտարկրյա հովանավորներ ուզում են Ադբրեջանին ինչ-որ բանում մեղադրել», ուղղված է եվրոպական խորհրդարանին, որը 2021-ին 2022-ին Ադրբեջանին ուղղված հստակ պահանջներով 4 բանաձև է ընդունել»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի արձագանքին՝ կապված մասնավորապես ԼՂ շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկի հետ, քաղաքագետը նշեց. «Փաշինյանը հայտարարեց, որ միջազգային երաշխիքներով ապառազմականացված գոտի ստեղծելու արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Սրան հատուկ եմ ուզում անդրադառնալ, որովհետև վերին աստիճանի վտանգավոր հայտարարություն է արել: Հայության և, մասնավորապես, արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ծրագրված և իրականացվող ֆաշիստական ու հայատյաց քաղաքականության պայմաններում ՊԲ-ի՝ մարտական հերթապահություն չիրականացնելու հնարավորության մասին խոսելը նշանակում է արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու իրական ազատություն տալ օկուպանտ Ադրբեջանին: ԱՀ-ն միջազգային փաստաթղթերով իրավունք ունի ունենալ ԶՈւ՝ անկախ ցանկացած պետության տված երաշխիքներից: Արցախահայության պաշտպանությունը պետք է շարունակի իրականացնել ԱՀ ՊԲ-ն: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է ու ենթակա չէ քննարկումների»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մյուս հայտարարություններին՝ քաղաքագետը նկատեց. «Սա առաջին դեպքն էր, որ Փաշինյանը պատասխանեց Իլհամի կողմից շարունակվող հոխորտանքներին: Ինձ համար, սակայն, այս մեկ արձագանքով նա չի կարող իր նկատմամբ վստահություն ներշնչել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման առնչությամբ հայկական դիրքերից հանդես գալու տեսանկյունից: Իր գործունեության նկատմամբ իմ ունեցած կասկածները մեկ հայտարարությամբ հնարավոր չէ փարատել. 2 տարվա ընթացքում այնպիսի հայտարարություններ ու քայլեր է արել, որ դժվար է ասել, թե դարձի է եկել: Ես մնում են իմ այն կարծիքին, որ ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի պարտությունը կա՛մ դավադրության, կա՛մ հանցավոր անփութության արդյունք էր: Թե մասնավորապես նշվածներից որն էր, պետք է պարզեն իրավապահները, և հարցերին հենց Փաշինյանը պետք է պատասխանի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30