Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
2022թ. նոյեմբերի 8-ին «RADISSON BLU HOTEL, YEREVAN» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կայացավ Հայաստանում «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համաժողովը, որն անցկացվում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագրի շրջանակներում։ Համաժողովն անցկացվեց «Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» կարգախոսի ներքո: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենթսենթր» ընկերությունը: Միջոցառմանը ներկա էին վերապատրաստման դասընթացներին մասնակցած հայկական և արտերկրյա մասնակիցներ, ովքեր հնարավորություն ունեցան հանդիպել և բանակցել հետագա համագործակցության վերաբերյալ։
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան կազմակերպիչները, ամփոփեցին ծրագրի ձեռքբերումները, զարգացման հեռանկարները: Մասնակիցները ներկայացրեցին, որ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագիծը ծառայել է իր հիմնական նպատակին և ԵՄ գործընկեր երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշները այս ծրագրի շնորհիվ հաղթահարվում են:
BRIDGES» միջոցառումների ընթացքում B2B ձևաչափով կայացած հանդիպումների արդյունքում մասնակիցները հնարավորություն ունեցան ստեղծել և, հուսով ենք, արդեն մոտ ապագայում զարգացնել նոր առևտրային կապեր: Ուրախալի է փաստել, որ նման միջոցառումները նպաստում են տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային փոխշահավետ համագործակցության հաստատմանը և ամրապնդմանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում