Ամանորին Մոսկվայում hրավառություններ և համերգներ չեն լինի
Международные новостиՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մոսկվայի ավելի քան 300 հազար բնակիչ առցանց հարթակում քվեարկել է, թե ինչպես է ցանկանում նշել Նոր տարին
«Քվեարկածների ավելի քան 80%-ը կողմ են եղել տոնական միջոցառումներին և քաղաքի ձևավորմանը»,-իր միկրոբլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Քաղաքապետի ներկայացմամբ՝ 52%-ն առաջարկել է այս տարի զերծ մնալ զանգվածային համերգներից: «Շնորհակալություն, ընկերնե՛ր, ձեր որոշումը կիրագործվի»,-գրել է Սոբյանինը:
Հրավառություններ չեն լինի: ՌԴ մայրաքաղաքը տոնը կնշի լուսավոր և զարդարված, սակայն առանց ավելորդությունների: