ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Հաստատվել է Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1691-վախճանվել է քերականաբան և թարգմանիչ Հովհաննես Հոլովը։
1861 –ծնվել է գրականագետ Աբրահամ Զամինյանը։
1886 –ծնվել է գրականագետ, պատմաբան Արտաշես Կարինյանը։
1895 –ծնվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը։
1897-ծնվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո)։
1897– ծնվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Ավետ Ավետիսյանը:
1913- վախճանվել է անգլիացի հայագետ Հենրի Լինչը։
1920– Ալեքսանդրապոլում սկսվել են հայթուրքական հաշտության բանակցությունները, որոնք ավարտվել են դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։
1939 –ծնվել է ֆիզիկաքիմիկոս Իրմա Վարդանյանը։
1940 - Երևանում բացվել է կենդանաբանական այգին։
1941-վախճանվել է դրամատուրգ և բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։
1944 –ծնվել է բանաստեղծ Կորյուն Առաքել յանը։
1962 –ծնվել է Արցախի պետական և քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը։
1988- ադրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր։
1991- վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Վռամ Հովսեփյանը։
2005-Լոս Անջելեսում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Արցախի վերածնունդ» հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակված գումարներն ուղղվել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի վերականգնմանը, զարգացմանն ու վերաբնակեցմանը:
2010-Մինասի որմնանկարներն իրենց տեղն են գտել կառավարության շենքում, կառավարության շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարների վերաբացման արարողությունը։
2015- վախճանվել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը։
2017- Արևել յան գործընկերության գագաթաժողովի ընթացքում պաշտոնական Բրյուսելը և Երևանը հաստատել են Հայաստան Եվրամիություն նոր համաձայնագիրը: - «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ի արդյունքում 12 միլիոն 505 հազար 456 դոլար է հանգանակվել, որը ուղղվել է Լեռնային Ղարաբաղում երկու խոշոր ծրագրի իրականացմանը:
2020- վախճանվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
ԱՇԽԱՐՀ
62 -վախճանվել է հռոմեացի երգիծաբանպոետ Ավլ Պերսի Ֆլակկը։
380 - Հռոմի Թեոդոսիոս Ա Մեծ կայսրը հանդիսավորությամբ մուտք է գործել Կոստանդնուպոլիս։
1632 –ծնվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։
1639 -Ջերեմի Հորրոկսը առաջին անգամ դիտարկել է Վեներա մոլորակի անցումը Արեգակի սկավառակի առջևով։
1642– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է կղզի, որը հետագայում իր անունով կոչվել է Թասմանիա:
1713– ծնվել է անգլիացի գրող, արձակագիր Լորենս Սթեռնը:
1729 –ծնվել է ռուս զորավար և ռազմական տեսաբան Ալեքսանդր Սուվորովը։
1859– տպագրվել է Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» նշանավոր աշխատությունը:
1862 –ծնվել է անգլիացի հասարակական և քաղաքական գործիչ Ֆրենսիս Սթիվենսոնը։
1864 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի դը Տուլուզ-Լոտրեկը։
1888 –ծնվել է ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող Դեյլ Քարնեգին։
1905 -Ռուսաստանում սկսվել է լեյտենանտ Պյոտր Շմիդտի ղեկավարած Սևաստոպոլ յան ապստամբությունը։
1937 - Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում տեղի է ունեցել արևելագետների գնդակահարությունը։
1954– ծնվել է սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան:
1956 -ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ վերականգնվել են կալմիկների, կարաչաևցիների, բալկարների, չեչենների և ինգուշների ինքնավարությունները։
1961 -ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ արգելվել է ատոմային զենքի օգտագործումը։
1969– ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը ստորագրել են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր:
1991 –վախճանվել է տանզանա-բրիտանացի երգիչ, երգահան, «Queen» խմբի առաջատար երգիչ, պրոդյուսեր Ֆրեդի Մերկուրին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում