«Սեր սերմանենք դեպի թանգարաններ»․ Արփի Մաղաքյան
КультураՄարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Սարյանի իշուկի արկածները Արփի Մաղաքյանի հեքիաթում» միջոցառումը։
Մարտիրոս Սարյանի կտավ՝ «Օպերային թատրոնի կառուցումը » հատուկ միջոցառման համար դուրս գրվեց ֆոնդարանից և ներկայացվեց միջոցառման մասնակիցներին ։
Կտավում վարպետը անմահացրել է թատրոնի կառուցման տեսարանը, որը սկսվել է 1931 թվականին։ Եվ այն տարիներ շարունակ չի ցուցադրվել:
Գրքի հեղինակ Արփի Մաղաքյանը ներկայացրեց հեքիաթի պատմությունը , նշելով որ իր հետաքրքրությունը դեռևս տասնվեց տարեկանից է եկել ,երբ նրա հոբբին այդ ժամանակ թանգարաններով միայնակ զբոսնելն էր ։
«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեսել եմ կտավ ,որտեղ եզներ և ավանակներ կային և մտապահել եմ ավանակին որը օգնել է մեր օպերային շենքը կառուցելու ժամանակ ։ Ուզում եմ այսօրվա միջոցառումով մեր երեխաների մեջ սեր սերմանենք դեպի թանգարաններ հաճախելը և թանգարանները չլինեն մի անհետաքրքիր և անշունչ տեղ այլ վերցնեն մի կտավ կամ իր և պատկերացնեն թե իր ժամանակի մեջ ինչպես է օգտագործվել ՝ինչպես է իշուկը օգնել որպեսզի կառուցվի օպերային թատրոնը »։ - Հավելեց նա։
Մ. Սարյանի կտավը դիտողն ականատես է լինում այն սակավ տեխնիկական հնարավորություններին, որոնք օգտագործելով կառուցել են այնպիսի մի հրաշք, որը Երևանի զարդն ու խորհրդանիշներից է առ այսօր։
Կտավում տեսնում ենք ավանակի, որը կրում է ծանր բեռ։ Ահա հենց այս ավանակն է ապրում Արփի Մաղաքյանի «Իշուկն ու ուրվականը» հեքիաթում։
Արփին ծնողներին խորհուրդ տվեց որ հեքիաթը կարդալուց արագ վազելով չկարդալ ,որ գիրքը շուտ վերջացնեն այլ կարդան դանդաղ ,հասկանաով և այցելեն համապատասխան վայր ամեն ինչ տեսնելու նպատակով ։
Միջոցառմանը մասնակից էր նաև Մարտիրոս Սարյանի թոռնուհի ՝ Սոֆի Սարյանը փոքր-ինչ ներկայացրեց հեքիաթի պատմության մասին և միջոցառման ներկա գտնվող երեխաներին հորդորեց որպեսզի ճանաչեն իրենց ազգային մշակույթը ,սիրեն դա և կարողանան ինչ-որ բաներ վերցնեն և բերել մեր իրականություն ․երևակայությամբ ստեղծագործել և զարգացնել ։
«Մենք պետք է կրողը լինենք այն ամենի ինչ-որ մեզ համար մեծերը ստեղծել են․ նրանք պետք է ապրեն մեր մտքում ,մեր սրտում. մենք պետք է լինենք թե օպերայի թատրոնի կրողները թե արվեստի կրողները » ։- ասաց Սոֆի Սարյանը ։
Միջոցառման ընթացում երեխաները մոտեցան և գրքի հեղինակի հետ սկսեցին հեքիաթը կարդալ ։
Երխաները մեծ ոգևորվածությամբ կարդացին հեքիաթը ,նույնիսկ հասցրին սիրել և նմանակեցին իշուկի կերպարին ։
Միջոցառման վերջում երեխաներից յուրաքանչյուրին տրվեց թուղթ որի վրա առաջարկվեց նկարել իրենց պատկերացրած իշուկը՝ ոգեշնչվելով վարպետի տուն-թանգարանում գտնվելու փաստով։
Միջոցառումը անց է կացվում «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսի շրջանակում, ինչպես նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի բացման 55 ամյակի նախօրեյին։
Լիանա Փանոսյան