«Այլախոհները» կզրկվե՞ն պարգևավճարներից. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքրիր ու նաև սպասելի գործընթացներ են նշմարվում պետական համակարգում՝ կապված տարեվերջյան պարգևավճարների բաշխման հետ։
Քանիցս անդրադարձել ենք այն հարցին, որ պետական համակարգի բոլոր այն աշխատակիցները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն կամ պարզապես այլ կուսակցություններին են անդամագրված, գտնվում են իշխանությունների «աչալուրջ» հսկողության տակ, և իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն ինչ անում են՝ հարմար առիթի դեպքում նրանց քաղաքական պատկանելիության մասին ևս մեկ անգամ հիշեցնելու ու հնարավոր միջոցներով պատժելու համար։
Եվ ահա, մենք տեղեկություններ ենք ստանում, որ պետական գերատեսչություններում ներկայում մանրակրկիտ ստուգում են, թե այդ «այլախոհներն» ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, ինչքան բացակա ունեն, և հնարավոր այլ ինչ տարբերակներ ու մեթոդներ կան՝ ամանորյա պարգևավճարներից զրկելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում