Ողբերգական դեպք. 2.5 ամսական երեխա մահացել
ОбществоՀայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ նոյեմբերի 29-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը նշված կենտրոնից հայտնել էին, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկից մահացած վիճակում իրենց մոտ են ընդունել տղա երեխայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։