Անշարժ գույքի միջին շուկայական գներն աճել են 14.2 տոկոսով
Экономика2022 թվականի հոկտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի մեկ քառակուսի մետր արժեքի միջին շուկայական գինը կազմել է 540200 դրամ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի տվյալներից:
Աճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 14.2% է. 2021-ի հոկտեմբերին Արաբկիրում գտնվող անշարժ գույքի մեկ քառակուսի մետր արժեքի միջին շուկայական գինը 473 հազար դրամ է եղել: