Ջեյկոբ Մեյերի երևանյան ցուցադրությունը (լուսանկարներ)
КультураՋենիֆեր Լոպես, Փերիս Հիլթոն, Բեյոնսե, Քեթի Փերի․․․ Ահա այս համաշխարհային դեմքերի հետ է համագործակցում աշխարհահռչակ մոդելավորող Ջեյկոբ Մեյերը։ Հարսանեկան և երեկոյան զգեստների համաշխարհային հռչակ վայելող մոդելավորն օրերս առաջին անգամ Երևանում մեծ ցուցադրություն է անցկացրել, որն իր ձևաչափով աննախադեպ էր։ Մոդելավորողի խոսքով՝ երևանյան ցուցադրությունն իր կյանքի լավագույն ցուցադրությունն էր։
Tert.am Life-ը ներկայացնում ա մանրամասները:
Նշենք, որ ցուցադրությանը ներկայացվել է ավելի քան 100 նմուշ։ Ըստ մոդելավորողի՝ այդ հագուստներից որոշ նմուշներ կրել են շատ ճանաչված մարդիկ, այդ թվում՝ Ջենիֆեր Լոպեսը, Քեթի Փերին, Նիկի Մինաժը։ Որոշ զգեստներ էլ նոր էին, ներկայացվում էին առաջին անգամ։
Մոդելավորողի խոսքով՝ տպավորված էր հայկական ջերմությամբ, ըստ նրա՝ վերադառնալու մեծ ցանկություն ունի։
Հավելենք, որ երևանյան ցուցադրությանը մասնակցել են բացառապես հայ մոդելներ, որոնք ընտրվել են քասթինգի միջոցով։
Ցուցադրությանը մասնակցում էր նաև հայ գեղեցկուհի, «Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը։
«Շատ ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն է տրվել։ Սա իսկապես աննախադեպ ցուցադրություն է, առանց ավելորդ չափազանցության պետք է փաստեմ, որ նման մարդուն հյուրընկալելը մեծ պատիվ է մեզ համար։ Ի դեպ, շատ մեծ քասթինգ էր տեղի ունեցել, մասնակցել էին մոտ 1200 հոգի, արդյունքում՝ ընտրվել են 75-ը։ Ցուցադրությանը մասնակցելու են 50 աղջիկ և 25 տղա»,-մեզ հետ զրույցում ասաց Նանե Ավետիսյանը։
Ըստ Նանեի՝ այս շոուին մասնակցելը մեծ հնարավորություն է ցանկացած մոդելի համար, քանի որ նման հեղինակության հետ աշխատանքը մեծ փորձ է։
Հիշեցնենք նաև, որ «Միսս Տիեզերք Հայաստան 2021» Նանե Ավետիսյանը հայրենիքում տարած հաղթանակից հետո «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն էր։
Հավելենք, որ Նանեն վերջին շրջանում հանդես է գալիս նաև որպես հաղորդավարուհի: