Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակում նկատվում է դրական դինամիկա
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։
Իրեն ամրակցված ինքնաձիգից երկու օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն նկատվում է որոշակի դրական դինամիկա։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով՝ զինծառայողի վիճակը կայունացել է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: