Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավար
Международные новостиԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կոչ է արել փակել տարածաշրջանում հակասությունների ու ատելության էջը և սկսել կառուցել ընդհանուր ապագա՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի հարգման վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Աքարը բարձր է գնահատել Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումն ու տարածաշրջանում «խաղաղության, կայունության և զարգացման» (չակերտները՝ Tert.am) մասին հայտարարությունները։
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Հայաստանն անպատասխան չի թողնի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ձեռքը»,- ընդգծել է թուրք նախարարը։
Եզրափակելով՝ Աքարը մատնանշել է Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։
Աքարն իր ելույթը եզրափակել է «Կեցցե՜ Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունը» խոսքերով։